Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժամանակ»-ը գրում է. «Բագրատաշենի մաքսակետի պետ Գեղամ Վանունին, ով վերջերս հայտնվել էր մամուլի ուշադրության կենտրոնում գործարարի ապրանքը ապօրինաբար չմաքսազերծելու եւ նրա նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու համար, ոչ միայն պատասխանատվության չենթարկվեց, այլեւ օրերս պաշտոնի բարձրացում է ստացել։
Վանունին նշանակվել է ՊԵԿ ներքին անվտանգության վարչության արտաքին տնտեսական գործունեության մաքսային գործառնությունների հսկողության բաժնի պետ։
Վանունու արտոնյալ լինելը պայմանավորված է նրանով, որ վերջինս համարվում է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի կադրը եւ լինելով ՊԵԿ աշխատակից՝ ոչ միայն բիզնեսով է զբաղվում, այլեւ նույնիսկ ապրանք է մատակարարում հենց ՊԵԿ-ին։ Գեղամ Վանունին անձամբ «Մեյդ Թու Մեյք» ՍՊԸ-ի հիմնադիրն է։ Նա իր ՍՊԸ-ով ապրանքներ է մատակարարում ՊԵԿ-ին, ԲԷՑ-ին, մետրոպոլիտենին, ՊՆ-ին, Ատոմակայանին եւ այլ կառույցների։
Փաստորեն, ՊԵԿ-ում հին բարքերը դեռ արդիական են։ Կարելի է հանգիստ մարդ ծեծել, մնալ անպատիժ եւ ավելին՝ պաշտոնեական առաջխաղացում ունենալ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։