Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Արցախի Հանրապետության նախագահ, ԱՀ ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար Բակո Սահակյանը, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ, սեպտեմբերի 24-ին այցելել է պահեստազորայինների ընդունման նախնական հավաքակետեր և պաշտպանության բանակի հրամանատարական կետ: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են Արցախի հանրապետության պաշտպանության նախարարությունից:
Արցախի Հանրապետության նախագահը ծանոթացել է զորահավաքի ընթացքին և ողջույնի խոսքով դիմել համապետական նշանակության միջոցառմանը ընդգրկված պահեստազորայիններին:
Բանակի հրամանատարական կետում Բակո Սահակյանը լսել է ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի զեկույցը զորավարժությունների ընթացքի և առաջիկա միջոցառումների մասին: Բանակի հրամանատարի զեկույցից հետո ԱՀ նախագահը հայտնել է իր նկատառումները ռազմաքաղաքական իրադրության վերաբերյալ, ինչպես նաև տվել մի շարք ցուցումներ և հանձնարարականներ:
Համապետական նշանակության միջոցառմանը հետևում էին նաև ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը և պաշտոնատար այլ անձինք: