Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը միջնորդեց դատարանին, որպեսզի իր պաշտպանյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ ստորագրությունը չհեռանալու մասին, փոխվի:
«Իմ պաշտպանյալը բուժման նպատակով պետք է Գերմանիա մեկնի: Նա հոկտեմբերի 21-ին պետք է հիվանդանոցում լինի, պրոթեզավորման խնդիր ունի և 2 տարին մեկ անգամ գնում է Գերմանիա: Դա կտևի 1-2 շաբաթ»,- նշեց փաստաբանը:
Երևանի դատախազ Գևորգ Բաղդասարյանը նշեց, որ սկզբունքային առարկություն այս հարցով չունեն, բայց դատարանը պետք է ունենա բավարար երաշխիքներ, որ Սեյրան Օհանյանը կվերադառնա իր նշած ժամկետներում:
«Այդպիսի երաշխիք մենք համարում ենք այլ խափանման միջոցի կիրառումը, որը չի ենթադրում սահմանահատման արգելք, այդպիսին կարող է լինել «անձնական երաշխավորություն» խափանման միջոցը»,- նշեց նա:
Դատարանը թույլ տվեց Սեյրան Օհանյանին հոկտեմբերի 18-ից նոյեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում գտնվել երկրից դուրս: