|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Սեպտեմբերի 9-ին, ժամը 10:30-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցի թիվ 15 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա. տուժածներ չկան:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ՎԱԶ-21099» մակնիշի (վարորդ՝ Մամիկոն Կ., ծնված 1964 թ.) ավտոմեքենայի բեռնախցիկում տեղի է ունեցել հեղուկ գազի բալոնի պայթյուն` հրդեհի բռնկմամբ. վարորդը ձեռքերի հատվածում ստացել է այրվածքներ:
Տուժածը հոսպիտալացվել է «Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն»:
Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Այրվել է ավտոմեքենայի բեռնախցիկը, սրահը` մասամբ, կոտրվել են դիմապակին և հետևի ապակին:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և հեռացրել երթևեկելի գոտուց: