| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով շարունակվում են միջոցներ ձեռնարկվել՝ Կ.Ուլնեցի փողոցում ապրիլի 21-ին տեղի ունեցած բռնություններից տուժած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. ապրիլի 21-ին Կ.Ուլնեցի փողոցում բողոքի ակցիայի շրջանակներում քաղաքացիների նկատմամբ կիրառված բռնություն դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ պարզելու ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց և վերջիններիս գործողություններից տուժած քաղաքացիների ինքնությունը:
Մասնավորապես՝ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ քաղաքացիներն ապրիլի 21-ին մասամբ փակել են Երևան քաղաքի Կ.Ուլնեցու փողոցի ավտոճանապարհի երթևեկելի հատվածը, որի ժամանակ նրանց է մոտեցել «Պորշ» մակնիշի երկու ավտոմեքենա: Նշված ավտոմեքենաներից իջել են մի խումբ անձինք և մահակներով հարվածել փողոցը փակած, ինչպես նաև՝ նշված տարածքով անցնող ավտոմեքենաներին և վարորդներին:
Քննությանը տվյալներ էին ներկայացվել վնասված «Մերսեդես Բենս» մակնիշի ավտոմեքենայի վարորդի ինքնության վերաբերյալ, ով ճանաչվել է տուժող և հարցաքննվել։
Մայիսի 22-ին Քննչական կոմիտեի կողմից տարածված տեսանյութից հետո վարույթն իրականացնող մարմնին է ներկայացել նաև դեպքի օրը տուժած «Նիսսան Ֆուգա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ով ճանաչվել է տուժող և ցուցմունք տվել դեպքի շուրջ։
Ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց գործողություններից տուժած «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի վարորդին հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են։ Խնդրում ենք վարորդին ներկայանալ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժին։
Նախաքննությունը շարունակվում է: