Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2019-09-09 14:56
Հասարակություն

Անդրադարձ Փաշինյանի՝ Ամուլսարին նվիրված տեսաուղերձին

Անդրադարձ Փաշինյանի՝ Ամուլսարին նվիրված տեսաուղերձին

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթական տեսաուղերձում անդրադարձավ Ամուլսարի շահագործման խնդրին՝ նշելով, որ այս պահին Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու որևէ իրավական հիմնավորում չկա, նաև կոչ արեց ցուցարարներին՝ բացել Ամուլսար տանող ճանապարհները:

Տեսաուղերձին անդրադարձել է Արցախի մարդու իրավունքների նախկին պաշպան Ռուբեն Մելիքյանը՝ ֆեյսբուքյան էջում գրելով. 

«ՇՄԱԳիստրոսական թեզեր

Վարչապետի լայվը դիտելը շատ տխուր էր։ Իր «կալիբրից» ու կարողություններից ծանր խնդրի թնջուկում խճճված մարդու տպավորություն թողեց։

Ես չեմ անդրադառնա բուն խնդրին - մեկ ամիս առաջ ասածս ուժի մեջ է (https://www.facebook.com/1358020911/posts/10219828836615516?sfns=mo)։ Միայն մի նկատառում կանեմ Վարչապետի այն պնդման վերաբերյալ, որ «նոր ՇՄԱԳ չենք կարող պահանջել, քանի որ օրենքով նման լիազորություն չունենք»։

Կարծում եմ՝ Փաշինյանն այստեղ անկեղծ չէ։ Ինչու։ Նախ, եկեք հիմք ընդունենք Վարչապետի խոսքը, որ իրոք նման լիազորություն չունեն։ Է չունեք՝ սահմանեք։ Ազգային ժողովում մեծամասնություն հո՞ ունեք։ Երբ խոսքը վերաբերում է, օրինակ, իրավունքի գերակայության ու մարդու իրավունքների տեսանկյունից շատ ավելի զգայուն հարցի՝ Սահմանադրական դատարանի հարցին՝ ինչ «անճոռնի» նախագիծ ասես չեք մոգոնում՝ «անցանկալի» դատավորներից ձերբազատվու համար։ Բա ՇՄԱԳ-ի հարցում էլ հանձնարարեք, որ համապատասխան նախագիծ կազմեն։

ՀԳ. Վկայակոչածս «անճոռնի» նախագիծը հանրային քննարկման արդյունքում մի քիչ «ճոռնիացրել» եք։ Օրինակ՝ հանել եք քրեական հետապնդում հարուցելու դեպքում օրենքի ուժով ՍԴ դատավորի լիազորությունների կասեցման դրույթը։ Պարտքս եմ համարում ողջունել դա՝ միաժամանակ պնդելով, որ նախագիծը շարունակում է մնալ անընդունելի՝ կոռուպցիոն մեխանիզմ պարունակելու պատճառով»։

Նույն թեմային անդրադարձել է նաև Երևանի ավագանու նախկին անդամ, նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը:

«Մի հարց, որ յուրաքանչյուրն իրեն պետք է տա !!!!!

Այս իշխանությունները վճարել են «Էլարդ» ընկերությանը 400 000 դոլար Ամուլսարի մասին փորձագիտական եզրակացություն տալու համար։ Վերջում «Էլարդը» տվել է «կեղծ» փաստաթուղթ ու թոզ է փչել բոլորի աչքին։ Հարցը մնացել է օդում կախված` չնայած քաղաքական ու այլօրինակ պատվերին։

Այս նույն իշխանություններն առանց աչք թարթելու 297 000 դոլարի համար փորձադաշտ են դարձրել մի ողջ ժողովուրդ` հրամայելով կիրառել Գարդասիլ` խախտելով բազում իրավական ու բարոյական նորմեր` «չխնայելով մեր ու մանուկ»։

Հիմա կասե՞ք ինձ - որտե՞ղ է տրամաբանությունը, ո՞րն է իրական նպատակը, էլ ինքա՞ն եք հանդուրժելու սուտը, կեղծիքը, մսխումները, փորձարկումները .....

Եթե այս գումարային խաղերը չանեիք ու ամեն կողմից «չուտեիք», գուցե մի քանի հարյուր ընտանիք ավելի լավ ապրե՞ր

Հ.Գ. Հիմարությունն ու աչքակապությունն էլ պետք է սահմաններ ունենա։ Դե դավաճանությունն անսահման է, դավաճանեցի՛ր, ՎԵՐՋ»,- գրել է նա «Ֆեսյբուք»-ի իր էջում։