|
Փոխարժեքներ
12 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.09 |
| EUR | ⚊ | € 442.04 |
| RUB | ⚊ | ₽ 4.7177 |
| GBP | ⚊ | £ 501.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
ԱՊՀ երկրներում միջպետական հետախուզման մեջ գտնվող՝ Հայաստանի պաշտպանության նախկին նախարար գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը չեղարկվել է ՌԴ տարածքում:
Այս մասին գրում է interfax.ru-ն: «2008 թվականին Երևանում մարտի 1-ի գործով մեղադրվող Հարությունյանի նկատմամբ նյութերն ուսումնասիրելուց հետո որոշում է կայացվել չեղարկել նրա հետախուզումը ՌԴ տարածքում»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Աղբյուրը նաև նշել է, որ պաշտպանության նախկին նախարարին ձերբակալելու և արտահանձնելու մասին հայցը Մոսկվան ստացել էր որոշ ժամանակ անց ոչ թե Հայաստանի Գլխավոր դատախազությունից, այլ միջպետական հետախուզման կողմից:
Ձերբակալման մասին փաստաթղթում նշված է նաև Ռուսաստանի մայրաքաղաքում մեղադրյալին տնային կալանքի տակ առնելու մասին կետը:
Ռուսական լրատվամիջոցի տվյալով՝ այսպիսով, ՌԴ տարածքում Հարությունյանին ոչինչ չի սպառնում, բայց ԱՊՀ այլ երկիր տեղափոխվելու դեպքում կարող է ձերբակալվել և փոխանցվել Հայաստանին:
Հիշեցնենք, որ Միքայել Հարությունյանը մեղադրվում է Սահմանադրությունը խախտելու և սահմանադրական կարգը տապալելու փորձի համար: