|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Հանրապետության խոտածածկ տարբեր տարածքներում բռնկվել են հրդեհներ, որոնք ընդգրկել են մոտ 200 քմ տարածք: Այս մասին Yerkir.am-ին հայտնում ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից: Այն հրդեհների վերաբերյալ 12 ահազանգ է ստացել:
Մասնավորապես`
Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 1000 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 200 քմ,
Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում՝ 3 հա, Օշական գյուղում՝ 5000 քմ,
Արմավիրի մարզի Նորակերտ գյուղում՝ 2000 քմ, Այգեկ գյուղում՝ 15 հա,
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 2000 քմ, 3000 քմ, Արգել գյուղում՝ 1 հա, Ձորաղբյուր գյուղում՝ 3 հա,
Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ 3000 քմ, 2000 քմ: