կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-03 13:47
Իրավական

Դատավորները խորհրդակցական սենյակում են. Ալումյան

Դատավորները խորհրդակցական սենյակում են. Ալումյան

Սահմանադրական դատարանում  այսօր՝ սեպտեմբերի 3-ին, քննվում է «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի և 35-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» հարցը:

Րոպեներ առաջ դատարանից դուրս եկավ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը։ Նա լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ դեռևս նորություն չկա, և չի ցանկանում մեկնաբանություն տալ:

«Դատավորները խորհրդակցական սենյակում են»,- նշեց Ալումյանն ու հավելեց. «Եթե Սահմանադրական դատարանն օրենքը ճանաչի Սահմանադրությանը համապատասխան, ապա մենք կանցնենք մեր մյուս անելիքներին։ Եեթե օրենքի դրույթն ամբողջությամբ կամ որոշ չափով կամ օրենքի իրավակիրառ պրակտիկան, եթե բոլոր փաստարկները, որ մենք ենք բերել, ՍԴ–ն ընդունի, ապա Ռոբերտ Քոչարյանը պետք է անհապաղ ազատ արձակվի, քրեական հետապնդումը պետք է դադարեցվի»։