|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․
«Համահայկական խաղերի հազարավոր մասնակիցներն ու երկրպագուները Ստեփանակերտը լցրել են աննկարագրելի աշխուժությամբ և կյանքով այնպես, որ կարծես մոռանում ես, որ մի քանի կիլոմետր այն կողմ՝ սահմանին, վտանգն ամեն վայրկյան է: Հայաստան-Արցախ-Սփյուռք ամենակարող միասնության առաջ չեզոքանում են թե՛ ներքին, թե՛ արտաքին մարտահրավերները, և վերածվում դեպի նոր հաղթանակներ և վերելքներ տանող հնարավորությունների:
Արցախի շուրջ կենտրոնացող ներուժը ի զորու է ամրապնդելու մեր ընտրած ճանապարհի նկատմամբ վստահությունն ու միասնական հայրենիքի հզորացման ու զարգացման վճռականությունը: Մեզ մնում է միայն ճիշտ օգտագործել այդ անպարտելի ուժը»: