|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ 54-ամյա Վ.Սարգսյանի սպանության դեպքի առթիվ։
2015թ. նոյեմբերի 09-ին` ժամը 14:00-ի սահմաններում, Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղի տարածքում գտնվող դաշտում հայտնաբերվել է Մասիս-Կայարան 6-րդ շենքի 4-րդ բնակարանի բնակիչ Վաչագան Մյասնիկի Սարգսյանի դին` դեմքի և գլխի մասերում արնանման հետքերով:
Դատաբժշկի կողմից տրված նախնական հետազոտության արդյունքների համաձայն՝ արձանագրվել են գանգի հիմի և թաղի ոսկրերի բազմաբեկոր կոտրվածքներ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն)։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Վ.Սարգսյանի սպանության բոլոր հանգամանքները, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։
Հիշեցնենք որ ավելի վաղ yerkir.am-ը գրել էր, որ Հրազդան գետի մոտ տղամարդու դի է հայտնաբերվել: