|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում օգոստոսի 1-ի ուշ երեկոյան գտել են գնդակահարված վեց մարդու. տեղեկացնում է Sputnik Բելառուս-ը:
Հրաձգությունը տեղի է ունեցել տեղական ժամանակով 21:30-ին Կայզերիցայի շրջանում: Զոհվել է վեց մարդ, այդ թվում, ըստ ոչ պաշտոնական տվյալների, չորս երեխա: Նրանց մարմիններին եղել են հրազենային վերքեր:
Մեկը՝ յոթնամսյա երեխա, ողջ է մնացել, սակայն վերքեր է ստացել ու հոսպիտալացվել: Նախնական տվյալներով՝ սպանությունը կատարել է տղամարդ, որը հանցագործությունը կատարելուց հետո թաքնվել է: Ենթադրվում է, որ հանցագործության դրդապատճառ է դարձել մարդասպանի խանդը նախկին կնոջ եւ նրա նոր զուգընկերոջ նկատմամբ: Հանցագործին փնտրում է ոստիկանությունը: