|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Ղազախստանի մայրաքաղաք Նուր Սուլթանում սիրիական խնդրի կարգավորման՝ բարձր մակարդակի հանդիպման շրջանակում սկսվել են խորհրդակցություններ կողմերի միջեւ: Այդ մասին տեղեկացնում Է ТАСС-ը:
Բանակցությունների առաջին օրը երկկողմ եւ եռակողմ խորհրդակցություններ կանցկացվեն Աստանայի գործընթացի երաշխավոր երկրների (Ռուսաստան, Իրան եւ Թուրքիա) եւ մյուս մասնակիցների՝ Սիրիայի կառավարության ու զինված ընդդիմության, ինչպես նաեւ Սիրիայի խնդրով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ դեպանորդի գրասենյակի պատվիրակությունների միջեւ:
Բանակցությունների գլխավոր թեմաները կդառնան Սահմանադրական կոմիտեի ձեւավորումը եւ գործարկումը, գերիների փոխանակումը եւ Սիրիայի Իդլիբի նահանգի եւ երկրի հյուսիս-արեւելքի իրադրությունը: