Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Հուլիսի 5-ին Երեւանում՝ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում կայացել է գրադարանի, ինչպես նաեւ 2016 թվականի Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված Արցախյան հերոս Ռոբերտ Աբաջյանի անվան լսարանի բացումը:
Ինչպես լրագրողների հետ զրույցում նշել է ԵՊԲՀ-ի ռեկտոր Արմեն Մուրադյանը, գրադարանը հասանելի կլինի ինչպես զինծառայողների, այնպես էլ Երեւանի բժշկական համալսարանի ուսանողների համար: Ռոբերտ Աբաջյանի անունը կրող լսարանում կանցկացվեն տարատեսակ միջոցառումներ՝ դասախոսություններ, ցուցահանդեսներ, համերգներ եւ այլն: «Այդ ամենն ստեղծվել է ԵՊԲՀ-ի շրջանավարտների ջանքերի շնորհիվ, որոնց հետ մենք հանդիպել էինք երկու տարի առաջ ԱՄՆ-ում: Անցկացվել էր բարեգործական երեկույթ, որի շրջանակներում իրականացվել էր դրամահավաք»,-պատմել է նա:
Մուրադյանի խոսքով՝ նռնակով իրեն եւ ադրբեջանցի զինվորներին պայթեցրած պատանու հերոսական արարքն իսկական հայրենասիրության օրինակ է: «Նա դարձել է մեր բոլոր տղաների հավաքական կերպարը, որոնք զոհվել են հայրենիքի անկախության համար»,-ասել է նա՝ համոզմունք հայտնելով, որ այդ մասնաշենքում հետագայում եւս կբացվեն հերոսների անունները կրող լսարաններ:
Ռոբերտ Աբաջյանի հայրը՝ Ալեքսան Աբաջյանը, խոստովանել է, որ իր համար մեծ արժեք ունի այն, որ իր որդին շարունակում է ապրել մարդկանց հուշերում: