Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը տարածել է հաղորդագրություն, որում շեշտադրել է. «Իրանի արտաքին քաղաքականության գերատեսչության հայտարարություններին ծանոթանալու համար անհրաժեշտ է միայն հետեւել պաշտոնական անձանց կողմից արված հայտարարություններին»: Այդ մասին տեղեկացնում է ԻՍՆԱ-ն:
Ըստ Իրանի ԱԳ նախրարության տեղեկատվական բաժնի՝ նախարարության անունից այն հայտարարություններին, որոնք տարբեր լրատվամիջոցների կողմից ներկայացվում են իբրեւ նախարարությանը մոտ կանգնած անձանց կամ էլ հավաստի աղբյուրների կողմից արված, համարվում են ապատեղեկատվություն, եւ դրանք պաշտոնական հայտարարություններ չեն:
«Նման հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը»,- ասված է հաղորդագրության մեջ: Նշված է նաև, որ նմանատիպ հրապարակումները չեն նպաստում ներկա պայմաններում լուրջ դիվանագիտությանն անհրաժեշտ մթնոլորտի ձեւավորմանը: