|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Սինգապուրում կայացել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի պատմական հանդիպումը. հայտնում է Газета.ру-ն:
Թրամփը մի քանի անգամ շնորհակալություն է հայտնել Կիմ Չեն Ընին և տեղի ունեցած բանակցությունները «ֆանտաստիկ» անվանել:
«Հարաբերություններն այլ կլինեն, քան նախկինում էին: Մենք ցանկանում ենք աշխատել միասին, մեզ մոտ հատուկ կապ է հայտնվել»,- ասել է նա:
Նշվում է նաև, որ գագաթաժողովի արդյունքներով փաստաթուղթ է ստորագրվել, որի բովանդակությունը դեռ հայտնի չէ:
Հիշեցնենք, որ հանդիպման գլխավոր թեման ԿԺԴՀ-ի ապամիջուկայնացումն էր:


