|
Փոխարժեքներ
10 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումներ ու քննարկումներ է ունենում աշխարհում առաջատար դիրքեր զբաղեցնող ընկերությունների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ՝ շարունակելով ներդրողներ ու ներդրումներ բերել Հայաստան։
Շվեյցարիա աշխատանքային այցի ընթացքում նախագահը հանդիպել է գյուղմթերքների համաշխարհային խոշորագույն ընկերություններից մեկի՝ Cargill ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Գերթ Ժան վան դեր Աքերի հետ։
Նախագահ Սարգսյանը կարևորել է Cargill֊ի նման տնտեսական հսկաների հնարավոր մուտքը Հայաստան և նշել, որ մեր երկիրը բավարար ներուժ և հնարավորություններ ունի ինչպես սննդի արտադրության, այնպես էլ սննդի անվտանգության ոլորտում համագործակցելու համար։