Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԵՄ-ի արտաքին քաղաքականության ղեկավարի տեղակալ Հելգա Շմիտի` Իրան եւ Պարսից ծոցի երեք երկրներ կատարած պաշտոնական այցի արդյունքներն ամփոփվել են ԵՄ-ի պաշտոնական կայքում տեղադրած հաղորդագրության մեջ, որում շեշտադրվել է ԵՄ-ի հավատարմությունը Միջուկային համապարփակ համաձայնագրին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:
Հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է. «ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավարի տեղակալն իր պաշտոնական այցի շրջանակում շեշտադրել է ԵՄ-ի հավատարմությունը Միջուկային համապարփակ համաձայնագրին: Այցի ընթացքում նա հանդիպել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալ Աբաս Արաղչիի հետ: Կողմերը քննարկել են Միջուկային համապարփակ համաձայնագրի իրագործումը եւ Իրանի՝ վերջերս կայացրած պարտավորությունների կրճատման մասին որոշումը»:
ԵՄ-ի հաղորդագրության մեջ հատուկ շեշտադրված է, որ Միջուկային գործարքի իրականացումը նպաստում է տարածաշրջանի կայունության եւ անվտանգության ապահովմանը:
Հիշեցնենք որ, ԵՄ-ի արտաքին քաղաքականության ղեկավարի տեղակալ Հելգա Շմիտի՝ Պարսից ծոցի երկրներ պաշտոնական այցը մեկնարկել էր հունիսի 12-ին: Այցի շրջանակում դիվանագետը նախ եղել է Արաբական Միացյալ Էմիրություններում, հետո` Օմանում եւ Քաթարում, իսկ վերջում՝ Իրանում:
Այցի նպատակը տարածաշրջանում լարվածության նվազեցումն էր: Այցի ընթացքում շեշտադրվեց ԵՄ-ի՝ տարածաշրջանում լարվածության նվազեցման եւ երկխոսության ընդլայնման ցանկությունը: