կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-13 15:40
Տարածաշրջան

Ճիշտ չենք համարում Ֆրանսիայի և քրդերի համագործակցությունը. Չավուշօղլու

Ճիշտ չենք համարում Ֆրանսիայի և քրդերի համագործակցությունը. Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Իվ Լե Դրիանի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Ֆրանսիայի և Սիրիայի քրդերի միջև հարաբերություններին: Նա նշել է, որ Թուրքիան և Ֆրանսիան Սիրիային վերաբերող մի շարք հարցերում, այդ թվում` Սիրիայի տարածքային ամբողջականության վերաբերյալ համակարծիք են, սակայն ֆրանսիացիների և քրդերի միջև համագործակցությունը սխալ է. հաղորդում է «Անադոլու» գործակալությունը:

«Սակայն Ֆրանսիայի և Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունից (ՔԱԿ-PKK) ոչ մի բանով չտարբերվող Սիրիայի դեմոկրատական ուժերի (YPG) հետ մտերիմ համագործակցությունը ճիշտ չենք համարում և տեսնում ենք, թե դա ինչպես է  արտացոլվում ՆԱՏՕ-ում մեր համագործակցության վրա: ՔԱԿ-ը նույն YPG–ն է: Այդ իսկ պատճառով Ֆրանսիային չի սազում, որ մի կողմից պայքարում է ՔԱԿ-ի դեմ, իսկ մյուս կողմից համագործակում է YPG-ի հետ: Սիրիայի ապագայի, սահմանների  և տարածքների ամբողջականության տեսանկյունից վտանգավոր է: Բացի այդ` մեր սահմանների, երկրի և ազգի անվտանգության համար էլ զգայուն թեմա է»,- ասել է Չավուշօղլուն:

Միևնույն ժամանակ Չավուշօղլուն նաև նշել է, որ ռուսական լրատվամիջոցների տարածած այն տեղեկությունները, ըստ որի Իդլիբում հրադադար է հաստատվել, չի համապատասխանում իրականությանը: