Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
«Հրապարակ»-ը գրում է. ««Հյուսիս-հարավ» ծրագրի մասով հարուցված քրգործի շրջանակներում տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանն անցած շաբաթ՝ որպես պատճառված վնասները հատուցելու երաշխիք, Քննչական կոմիտեի դեպոզիտային հաշվին է վճարել 200 մլն դրամ:
Սակայն նա որպես մեղադրյալ ներգրավված չէ, ասֆալտապատման աշխատանքներ իրականացնող ենթակապալառու ընկերության տնօրենի դեմ է մեղադրանքը։ Խոսքը «ՏերՀայրապետյանշին»-ի մասին է, որն իրականացրել է ծրագրի Տրանշ 1-ինի (Երևան-Արտաշատ և Երևան-Աշտարակ) որոշ հատվածների կառուցումը։
Ընկերությանը մեղադրում են ցածրորակ աշխատանք իրականացնելու մեջ։ Բացի այդ, նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել, որ ընկերությունը խուսափել է առանձնապես խոշոր չափերի հարկեր վճարելուց՝ պետությանը պատճառելով վնաս՝ մոտ 24 միլիարդ դրամի։
Ըստ տեղեկությունների՝ ընկերությունը փաստացի այլ տնօրեն է ունեցել, բայց Բեգլարյանն ինքնակամ մուծել է ընկերության փոխարեն։ Նա խոստացել է քիչ-քիչ մարել պետությանը պատճառած վնասը»։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: