Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին ձերբակալվել է Մոսկվայի կենտրոնում երթի ժամանակ. հայտնում է Газета.ру-ն:
Հունիսի 12-ին նախատեսված է եղել երթ` հաջակցություն Медуза-ի լրագրող Իվան Գոլունովի, սակայն հունիսի 11-ին հայտնի դարձավ, որ նրա դեմ քրեական հետապնդումը դադարեցվել է: Ակցիան, սակայն, կայացել է` առանց համապատասխան թույլտվության:
Ներկայումս հայտնի է 94 ձերբակալվածի մասին:
Հիշեցնենք, որ Իվան Գոլունովին ձերբակալել էին հունիսի 6-ին՝ թմրանյութերի վաճառքի փորձի համար: Նրա դեմ քրեական հետապնդումը դադարեցվել էր երեկ` ապացույցների բացակայության պատճառով: