Ամերիկայի Միացյալ Նահանգների գաղտնի ծառայության աշխատակիցները կրակ են բացել Սպիտակ տան հարևանությամբ գտնվող տարածք ներխուժելու փորձ կատարող անձի ուղղությամբ: Այս մասին գրում է չինական Xinhua News-ը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ առաջնորդը դուրս գալիս է եղել Սպիտակ տնից`Մեծ Բրիտանիա պետական այց կատարելու նպատակով: Տեղեկացնենք՝ Թրամփն արդեն Միացյալ Թագավորությունում է:

Գործակալությունը նաև հավելում է, որ գաղտնի ծառայության աշխատակիցները բանավոր նախազգուշացմամբ դիմել են տղամարդուն: Տուժած տղամարդու առողջական վիճակի մասին դեռևս տեղեկություն չի հաղորդվում:
Տեսանյութն`այստեղ: