Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ավինյանի հարցը խմբակցությունում չի քննարկվել, բայց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այն տեսակետին է, որ փոխվարչապետը պարտավոր է հարգալից լինել բոլոր քաղաքացիների նկատմամբ: Այսօր լրագրողների շուրջկալում հայտնված Ազգային ժողովի նախագահն այսպես պատասխանեց նախկին իշխանության հետ ներկայացուցիչների հետ Առաջին Հանրապետության օրը տոնող իրենց թիմակցի` առաջին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի վերաբերյալ հարցին:
Անդրադառնալով մայիսի 28-ին Արցախի բարձրաստիճան պաշտոնյաների՝ Հայաստան չհրավիրելու հանգամանքին՝ Միրզոյանը նշեց, որ տոնակատարությունների կազմակերպման հետ ինքն առնչություն չունի։
«Մայիսքսանության տոնակատարություններին Արցախի ղեկավարության ներկա չգտնվելը կամ ցանկացած այլ գործոն չի կարող սեպ խրել հայկական երկու պետությունների միջև։ Եթե որևէ մեկը փորձի սեպ խրել, ես դա կորակեմ որպես ազգային դավաճանություն»,- ընդգծեց ԱԺ խոսնակը։
Նա չցանկացավ մեկնաբանել նաև Արցախի գործող և պաշտոնաթող նախագահների՝ դատարանին Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման համար միջնորդություն ներկայացնելու դրվագին՝ շեշտելով, որ այդ մարդիկ քաղաքական գործիչներ են ու այդպիսի միջնորդություն ներկայացնելն անհրաժեշտ են համարում։ «Պատմության մեջ նրանք այդ քայլով կմնան։ Ինչո՞ւ փորձել կանխել»,- ասաց Միրզոյանը։
Հարցին, թե իր համար տարօրինակ չէ՞, որ երբ «մարտի 1»-ի գործով տարիներ շարունակ հակառակ կողմի մարդիկ էին դատվում, Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը լռում էին, ՀՀ ԱԺ նախագահն արձագանքեց. «Իհարկե, տարօրինակ է: Առիթ չի եղել այդ հարցը տալ իրենց, բայց լավ հարց եք հուշում, հաջորդ հանդիպման ժամանակ կտամ»: