Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով դատական բարեփոխումների ռազմավարության ծրագրին նվիրված միջոցառման ժամանակ, անդրադարձել է Թուրքիայում նախատեսվող դատական բարեփոխումներին:
«Թուրքիան, չնայած չիրականացված բոլոր խոսոտումներին, շարունակելու է ԵՄ անդամակցությանն ուղղված քայլերը: Չնայած ամեն ինչին` մենք հավատում ենք, որ այն կարևոր է ինչպես Եվրոպայի, այնպես էլ մեզ համար: Մենք որդեգրել ենք նոր մոտեցումներ, որոնք էլ ավելի կապահովեն և ավելի առաջ կտանեն խոսքի ազատությունը»,- նրա խոսքերն է մեջբերում sabah.com.tr կայքը:
Նշենք, որ Թուրքիան 1964 թվականից ԵՄ ասոցացված անդամ է, 1987 թ. դիմել է ԵՄ` անդամակցություն ստանալու համար, բանակցությունները սկսվել են 2005 թվականից: 2017 թ. Եվրախորհրդարանը կոչ արեց ԵՄ-ին և Եվրահանձնաժողովին` կասեցնել բանակցությունների գործընթացը, քանի դեռ Թուրքիան փոփոխություններ չի մտցրել Սահմանադրության մեջ, իսկ 2019 թ. Եվրախորհրդարանը հավանություն տվեց Թուրքիայի հետ բանակցություններն առկախելու վերաբերյալ որոշմանը: