|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Վիքիփեդիա»-ն Մարդու իրավունքների եվրոպական դատարան հայց է ներկայացնելու Թուրքիայի դեմ` կապված 2017 թվականից ի վեր երկրում կայքի արգելափակման հետ. հաղորդում է diken.com.tr կայքը` Financial Times-ի հղումով:
«Վիքիմեդիա» հիմնադրամը հայտարարել է, որ պատրաստվում է հաղորդակցության հիմնարար իրավունքի և խոսքի ազատության խախտման հիմքով դիմել ՄԻԵԴ: Հիմնադրամի ղեկավար Քեթրին Մահերը նշել է, որ այդ որոշումը կայացվել է Թուրքիայում 2 տարի տևած բանավեճերից և ՍԴ դիմելու անհաջող պայքարից հետո:
Թուրքիան կայքն արգելափակել էր Սիրիայի ներքաղաքական վիճակի և Թուրքիայի դեմ ուղղված ահաբեկչության վերաբերյալ երկու հոդվածների պատճառով: