|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Ազատության հրապարակում մեկնարկել է ՀՅԴ-ի «Լրջացեք` հանուն երկրի» հանրահավաքը:
Հիշեցնենք, որ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինն ավելի վաղ հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ ստեղծված իրավիճակի առիթով Վերջին օրերին երկրում ընթացող զարգացումները եւ, հատկապես, դատաիրավական համակարգի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտեցումները կրկին հանրային-պետական կյանքի ալեկոծման պատճառ են դարձել:
Դաշնակցությունը իրավիճակը գնահատում է տագնապեցնող, իսկ ստեղծված իրավիճակի եւ հետեւանքների ամբողջ պատասխանատվության հասցեատեր համարում է առաջին հերթին իշխանություններին: