Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Հայաստանի քաղաքական հավակնություններին համապատասխան աջակցության այս ծավալներն ամերիկյան կողմի համար բավարար են թվում։ Հայաստանն իր արտաքին քաղաքական հակվածությունը դեպի Ռուսաստան չի փոխել, Ռուսաստանի հետ կան այդ բավարար խողովակները, իսկ Նահանգների հետ՝ ոչ։ Ուստի պետք է շատ ավելի ակտիվ աշխատել, ներկայացնել սեփական կարիքները՝ դրանք տեղավորելով քաղաքական համագործակցության շրջանակներում»,- այս մասին «168 ժամի» հետ զրույցում ասել է ամերիկացի վերլուծաբան Փոլ Գոբլը՝ անդրադառնալով ՀՀ-ին տրվող ամերիկյան աջակցության ծավալների ընդլայնման անհրաժեշտության մասին հայաստանյան դիսկուրսին։
Նա նշել է, որ Միացյալ Նահանգները չի կարողանում շատ ավելի բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով զբաղվել որոշ խնդիրներով, ինչպիսին, օրինակ, ԼՂ հակամարտությունն է, ուստի դա պետք է անի ՀՀ-ն, եթե գտնում է, որ կան խնդիրներ, նախաձեռնողական քաղաքականություն պետք է վարի՝ ներկայացնելով սեփական կարիքները, քաղաքական առաջնահերթությունները, մեկնաբանի կայացրած այն որոշումները, որոնք գուցե անհանգստությունների պատճառ են դառնում Միացյալ Նահանգներում, հատկապես, երբ սա ԱՄՆ ազգային ուղիղ շահերի գոտուց հեռու տարածաշրջան է, որին ԱՄՆ-ն ընդհանուր առմամբ դիտարկում է՝ որպես մեկ ամբողջություն:
Հարցին, թե հնչում են համեմատություններ Վրաստանում Վարդերի հեղափոխությունից հետո ամերիկյան աջակցության աննախադեպ ծավալների և ՀՀ-ում տեղի ունեցած զարգացումներից հետո աջակցության ծավալների միջև, որքանո՞վ են այդ համեմատությունները տեղին, նա պատասխանել է, որ պատահականորեն չի նշում հարաբերությունների քաղաքական մակարդակի մասին։ Ըստ նրա՝ Վրաստանը շատ ավելի խորը հարաբերությունների է ձգտում Միացյալ Նահանգների հետ, ընտրել է զարգացման եվրոատլանտյան ուղին։ Գոբլի որակմամբ՝ այս առումով Հայաստանն ու Վրաստանն այլ հարթությունների վրա են»,-գրում է թերթը: