Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացրած` հանցագործության մասին հաղորդումն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն. այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
«Ստուգողական գործողություններ կկատարվեն, և դրանց արդյունքում նախաքննական մարմինը պարտավոր է լինելու տալ իրավական գնահատական», - հավելեց Դավթյանը։
Հիշեցնենք՝ «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը դիմում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով․
1․ ՀՀ Սահմանադրության 176-րդ հոդվածով սահմանված կարգով ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցել քրեական հետապնդում՝ հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 98-րդ հոդվածի 2-րդ մասը՝ պատգամավորի լիազորությունների դադարեցումը ՀՀ Սահմանադրության 95-րդ հոդվածի պահանջները խախտելու դեպքերում: Հիշեցնենք՝ Սահմանդրության 95-րդ հոդվածիհամաձայն, «Պատգամավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից»։ Բացի այդ դատախազից խնդրել էին օրենքով նախատեսված կարգով անցկացնել քննություն` պարզելու ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով սահմանված հանցակազմի առկայության վերաբերյալ։
Գլխավոր դատախազը ձեռնպահ մնաց կարծիք կամ գնահատական հայտնել՝ արդյոք իսկապես հայաստանյան օրենսդրության խախտում եղել է՝ ընդգծելով, որ իր գնահատականներով կկաշկանդի այդ գործով նյութեր նախապատրաստող պաշտոնատար անձին։