ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ Ռուսաստանը չպետք է խառնվի Վենեսուելայի գործերին, քանի որ դա չի նպաստի հարաբերությունների բարելավմանը:
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ ԱՄՆ-ը արևմտյան կիսագնդում վերակենդանացնում է Մնորոյի դոկտրինը, և որ դրա ամենավառ ապացույցը իրավիճակն է Վենեսուելայում: Նրա խոսքով` դոկտրինի նպատակն է` «սահմանափակել լատինաամերիկյան պետությունների ինքնիշխանությունը, ճնշում գործադրել նրանց վրա, ովքեր վարում են Վաշինգթոնի հետ չհամաձայնեցված քաղաքականություն»: