|
Փոխարժեքներ
12 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
ՀՀ ճանապարհային ոստիկանությունը փոփոխություններ է իրականացրել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում և 2019 թվականի մայիսի 5-ից սկսած Երևան քաղաքի բոլոր խնդրահարույց խաչմերուկներում խաչաձև գծանշումներ կարվեն:
Այս մասին ասաց ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը:Նրա խոսքով` մայիսի 5-ից խնդրահարույց խաչմերուկներում կարվեն գծանշումները, կտեղադրվեն ճանապարհային նշաններ, մայիսի 5-ից վարորդները կսկսեն նաև տուգանվել՝ 5000 դրամի չափով:
Շրջանաձև երթևեկության բոլոր խաչմերուկներում փոփոխություններ են սպասվում:Փոփոխություններ են իրականացվելու նաև ճանապարհային նշանների խմբերում՝ ավելացվելու են հետիոտներին և հեծանիվներին վերաբերող ճանապարհային նշանները, ինչպես նաև որոշ ցուցանակներ են ավելացվելու էլեկտրոմոբիլների կիրառման կանոնների հետ: