Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այս օրերին սոցցանցում որոշ օգտատերեր դժգոհություն են հայտնում, թե ոստիկանությունը Քաղաքացու տոնի կապակցությամբ որոշել է փակել մայրաքաղաքի կենտրոնական փողոցները: Ոստիկանությունն այդ մասին պարզաբանում է տարածել, որում ասվում է.
«Հայտնում ենք, որ ոստիկանությունը երթևեկությունը դադարեցնելու որոշումներ չի կայացնում, այլ պատկան մարմինների որոշումների շրջանակում իրականացնում է իր գործառույթները՝ հասարակական կարգի պահպանման և միջոցառումներին մասնակցող քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով:
Ի դեպ, մայրաքաղաքի փողոցներում երթևեկության դադարեցումը աննախադեպ չէ. երթևեկությունը համապատասխան փողոցներում համապետական կամ քաղաքային միջոցառումների շրջանակում ամեն տարի դադարեցվում է Անկախության օրվա, Ապրիլի 24-ի,
Մայիսի 9-ի միջոցառումների, «Էրեբունի-Երևան» տոնախմբության շրջանակում, Երեխաների պաշտպանության միջազգային օրը և այլն, իսկ նույն Սարյան փողոցը փակվել ու փակվելու է, օրինակ, Գինու փառատոնի ժամանակ:
Ոստիկանությունը կրկին հայցում է համաքաղաքացիների ներողամտությունը ժամանակավոր անհարմարությունների համար և հիշեցնում, որ դա արվում է բացառապես քաղաքացու անվտանգությունն ապահովելու նպատակով»: