կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-23 11:20
Արցախ

Արցախի արտգործնախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Հարավային Ամերիկա

Արցախի արտգործնախարարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Հարավային Ամերիկա

Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը և Վաշինգտոնում Արցախի Հանրապետության գրասենյակի պատասխանատու Ռոբերտ Ավետիսյանը մեկնել են Բուենոս Այրես` տեղի հայ համայնքի հրավերով։

Արցախի պատվիրակության կազմում է ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, Արցախի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Իշխանյանը։ 

Պատվիրակությունը կայցելի նաեւ Ուրուգվայ։ Նախատեսվում են հանդիպումներ արցախցի ղեկավարների եւ համայնքային կազմակերպությունների, քաղաքական գործիչների հետ, ինչպես նաեւ Ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված տարբեր միջոցառումներ ու ելույթներ։

Հաղորդագրութիւն. Արցախի Հանրապետութեան արտգործ նախարարը պիտի այցելէ Ուրուկուայ

Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Հայ Դատի Յանձնախումբի հրաուերով, Ապրիլ 23-էն 25, Ուրուկուայի մայրաքաղաք Մօնթէվիտէօ կ՛այցելէ Մասիս Մայիլեանը, Արցախի արտգործ նախարարը պատուիրակութեամբ մը, որուն մաս պիտի կազմեն Ուաշինկթոնի մէջ Արցախի Հանրապետութեան մնայուն ներկայացուցիչ Ռոպերդ Աւետիսեանը, Արցախի ՀՅԴ ԿԿ-ի ներկայացուցիչ Դաւիթ Իշխանեանը ՀՅԴ Բիւրոյի նախկին անդամ և ԸՆկերվար Միջազգայնականի փոխ նախագահ Մարիօ Նալպանտեանը։ Պատուիրակութեան պիտի ընկերակցի Հարաւային Ամերիկայի ՀՅԴ-ի ներկայացուցիչ Ժանիկ Քէչեանը։

Իր Եռօրեայ այցելութեան ծիրէն ներս, Մասիս Մայիլեանը և իրեն ընկերացող պատուիրակութիւնը առիթ պիտի ունենայ մասնակցելու Հայոց Ցեղասպանութեան գաղութէս ներս կազմակերպուած շարք մը ոգեկոչման ձեռնարկներու, ինչպէս նաև նախապէս Հայ Դատի կողմէ ծրագրուած Ուրուկուայի քաղաքական ոլորտի մէջ կարեւոր դեր ունեցող պետական բարձրաստիճան պաշտօնեաներու հետ։

Պր. Մասիս Մայիլեանի այս այցելութիւնը, Արցախի մէջ ընթացող քաղաքական գործընթացներու կապակցութեամբ, մեծ նշանակութիւն ունի, յատկապէս Ուրուկուայի արտաքին քաղաքականութիւն իրականացնօղ դերակատար անձնաւորութիւններու հետ, որոնք հերթականօրէն տեղեակ կը պահուին Ուրուկուայի Հայ Դատի Յանձնախումբի կողմէ։