|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Shamshyan.com-ը տեղեկություն էր տարածել, որ կրծքավանդակի ձախ մասի հատվածում հրազենային վնասվածքով Երևանի Միքայելյան վիրաբուժական հիվանդանոց է տեղափոխվել մի երիտասարդ: Ավելի ուշ պարզվել էր, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ՝ 24-ամյա Նարեկ Ս.-ն է, որը պայմանագրային զինծառայող է, և նրա զինվորական համազգեստի գրպանում հայտնաբերվել է երկտող։
ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը Yerkir.am-ին հայտնեց, որ այս պահին քննություն է տարվում պայմանագրային զինծառայողի՝ հրազենից վիրավորվելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: «Դեպքի վայրում քննիչներ են աշխատում»,- ասաց նա: