|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Brexit-ի վերաբերյալ նոր բանակցություններ չեն լինի: Այդ մասին այսօր հայտարարել է Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը. հայտնում է РИА Новости-ն:
Այսօր Բրյուսելում կանցկացվի ԵՄ հրատապ գագաթնաժողով, որի ժամանակ ԵՄ առաջնորդները կարող են, որպես տարբերակ, Բրիտանիային մեկ տարի ժամկետով «ճկուն» հետաձգում տրամադրել. Լոնդոնը կկարողանա դուրս գալ ԵՄ-ից, երբ պատրաստ լինի:
Ըստ Միշելի` որքան երկար լինի հետաձգումը, այնքան շատ պետք է լինեն բրիտանացիների երաշխիքները: «Եթե բրիտանացիներն իրենց ազնիվ չպահեն, հետաձգումն անհապաղ կդադարեցվի»,- ասել է նա: