|
Փոխարժեքներ
12 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 421.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.2971 |
| GBP | ⚊ | £ 490.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
Սինայի թերակղզու հյուսիսում` Շեյխ Զովեյդ քաղաքի շուկայում, պայթյուն է որոտացել, որն ուղղված է եղել անվտանգության ուժերի դեմ, որոնք հսկում էին շուկան: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն` Եգիպտոսի անվտանգության մարմիններում աղբյուրին հղումով:
Պայթյունը մահապարտ է իրականացրել: Գործակալության զրուցակիցն ասել է, որ ուժայինների և քաղաքացիական անձանց շրջանում զոհեր կան, որոնց հստակ թիվը դեռ հայտնի չէ: Իսկ եգիպտական ԶԼՄ-ները հայտնում են 4 զոհի մասին: