Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայաստան» խմբակցությունը Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղի համար առաջադրել է Para.tv-ի փոխտնօրեն Անժելա Նալբանդյանի թեկնածությունը։ Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովի կայքից։
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի ընտրության հարցն ընդգրկված է Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ փետրվարի 22–ի նիստի օրակարգում։
Անժելա Նալբանդյանը 2010-2013 թվականներին զբաղեցրել է «Արմենիա» հեռուստաընկերությունում կոմերցիոն բաժնի գովազդի գծով մասնագետի հաստիքը, ապա եղել է «Պանարմենիան մեդիա գրուպ» ՓԲԸ մարքեթինգի եւ հասարակայնության հետ կապերի վարչության մասնագետ, իսկ հետո ղեկավար: 2015 թվականին զբաղեցրել է «Սպուտնիկ Արմենիա» ռադիոկայանի գլխավոր պրոդյուսերի պաշտոնը, 2017 թվականից «Զանգեզուր» հեռուստաընկերության պրոդյուսերն է, ինչպես նաեւ՝ «Para TV» առցանց հեռուստաընկերության փոխտնօրենը: Անժելա Նալբանդյանը 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Հայաստան» դաշինքի ցուցակով առաջադրվել է որպես պատգամավորի թեկնածու:
Հիշեցնենք, որ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղերի համար իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել էր նախկին պատգամավոր Արթուր Մանուկյանի եւ բանաստեղծ Հակոբ Մովսեսի թեկնածությունները։ Նրանք հունվարի 21–ին ընտրվել են այդ պաշտոններում։