Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ոստիկանները գիշերը բիրտ ուժի կիրառմամբ, ձեռնաշղթաներ հագցնելով բերման են ենթարկել 《Երիտասարդի ձայնը》կազմակերպության անդամին, ով ՀՅԴ 《Արամ Մանուկյան》 կենտրոնից քնապարկեր էր վերցրել՝ միանալու այսօր Սարդարապատից մեկնարկած՝ 《Դիմադրություն》շարժման երթին։
Ոստիկանները քնապարկերն իբր գողանալու զավեշտալի պատճառաբանությամբ կնքել են երիտասարդի մեքենան՝ այդպիսով ատգրավելով քնապարկերն ու փորձելով խոչընդոտել երիտասարդական շարժման գործունեությունը։
Կազմակերպության ղեկավար Հովհաննես Հարությունյանի խոսքով՝ ակհայտ է, որ նպատակը քնապարկերի առգրավվումն է եղել, նպատակ են հետապնդել իրենց քայլարշավին խոչընդոտել․ «Դա ըստ էության ոստիկաններին հրահանգվել է։ Եթե կարծում եք մենք քնապարկ ձեռք բերելու հնարավորություն չունենք, սխալվում եք։ Ում ուզում եք բերման ենթարկեք նիկոլի օրերը հաշված են»։