կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-22 14:03
Արցախ

ԱՀ ԱԺ նախագահը ողջունել է Կանադայում «Արցախի ժողովրդի խորհրդարանական բարեկամներ» խմբի ստեղծումը

ԱՀ ԱԺ նախագահը ողջունել է Կանադայում «Արցախի ժողովրդի խորհրդարանական բարեկամներ» խմբի ստեղծումը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովից հայտնում են, որ  նախագահ Աշոտ Ղուլյանը  մարտի 22-ին շնորհակալական նամակ է ուղարկել Կանադայի Համայնքների պալատի անդամ Ռեյչել Հարդերին. ավելի վաղ տեղեկացրել էինք` Օտտավայում նրա ղեկավարությամբ ձևավորվել է Արցախի ժողովրդի հետ խորհրդարանական բարեկամների խումբ:

«Հարգելի տիկին Հարդեր, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և իմ անունից երախտագիտություն եմ հայտնում Ձեզ և խմբի անդամներին՝ Արցախի ժողովրդի հետ բարեկամական հարաբերություններ զարգացնելու ցանկության ու վճռականության համար:

Այս նախաձեռնությունն ինստիտուցիոնալ նոր մակարդակ է մեր համագործակցության, որը սկսվել է երկու տարի առաջ՝ Ստեփանակերտ կատարած Ձեր այցով և մեր երկրի հետ ծանոթությամբ:

Համոզված եմ, որ այն արդյունավետ հարթակ կդառնան Արցախի և Կանադայի միջև փոխշահավետ կապերի ընդլայնման համար, մասնավորապես՝ մարդասիրական համագործակցության բնագավառում», - ասվում է նամակում:

Ազգային ժողովի նախագահը շնորհակալական նամակ է ուղարկել նաև ՀՅԴ Կանադայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Սևակ Բելյանին՝ բարեկամության խմբի ձևավորման գործին ցուցաբերած օժանդակության համար։