|
Փոխարժեքներ
11 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.43 |
| EUR | ⚊ | € 404.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.3579 |
| GBP | ⚊ | £ 484.06 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Թուրքիայում պետական ռադիոհեռուստաընկերությունը (TRT) իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը տրամադրել է 6.5 անգամ ավելի եթերաժամանակ, քան գլխավոր ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցությանը: Այս մասին իր զեկույցում հայտնել է Թուրքիայի ռադիոյի և հեռուստաընկերության բարձրագույն խորհրդի անդամ Իսմեթ Դեմիդյողենը` վերլուծելով մարտի 1-15-ը ընկած ժամանակահատվածում կուսակցությունների հատկացրած եթերաժամանակի ցուցանիշները:
Ըստ այդմ` ԱԶԿ և «Ազգայնական շարժում» կուսակցության «Հանրություն» դաշինքին հատկացվել է 55 ժամ 17 րոպե 18 վայրկյան, որից միայն 48 ժամ 5 րոպե 3 վայրկյանը բաժին է ընկնում ԱԶԿ-ին: Իսկ ՀԺԿ-ի և «Լավ» կուսակցության «Ազգ» դաշինքին տրամադրվել է 8 ժամ 24 րոպե 7 վայրկյան, որից ՀԺԿ-ին բաժին է ընկնում 6 ժամ 12 րոպե 5 վայրկյանը:
Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը 15 օրում հատկացվել է ընդամենը 38 րոպե. հաղորդում է diken.com.tr կայքը: