|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Երևան քաղաքի դատախազի զեկուցագրի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայության դատախազության հայցերով և քրեական գործերով բռնագանձումների Երևան քաղաքի բաժնի դատական ակտերի հարկադիր կատարողը, չարաշահելով պաշտոնեական դիրքը, Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով տրված կատարողական թերթով հարուցած կատարողական վարույթով ավելի բարձր շուկայական արժեքով գնահատված փորձագետի եզրակացության առկայության պայմաններում, ակնհայտ ցածր գնով օտարել է Սամվել Ա.-ի գույքը:
ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայության դատախազության հայցերով և քրեական գործերով բռնագանձումների Երևան քաղաքի բաժնի դատական ակտերի հարկադիր կատարողի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորություններըչարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներովհարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: