Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին հեռուստաընկերություններից մեկի ուղիղ եթերում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը բավականին տարօրինակ հայտարարություն է արել՝ կապված վերջին շրջանում պարբերաբար շեշտվող «հասարակություններին խաղաղության պատրաստելու» գաղափարի վերաբերյալ։
Մեկնաբանելով Փաշինյանի այն թեզը, թե Երեւանը պետք է մասնակցի նաեւ Ադրբեջանի ժողովրդին խաղաղության նախապատրաստելուն, Գրիգորյանն ասել է, որ Ադրբեջանի ժողովուրդը պատրաստ է խաղաղության։ Սա առաջացրել է քաղաքագետների, քաղաքական դաշտի խաղացողների եւ ընդհանրապես հասարակության սթափ դատող մասի տարակուսանքը:
Հատկանշական է, որ Գրիգորյանը Արցախյան հարցի հետ կապված բավականին հաճախ է «լյապեր» տալիս եւ անհասկանալի ու բավականին ռիսկային մեկնաբանություններ ու արտահայտություններ է անում:
«Փաստ» թերթի տեղեկություններով, այս առիթով վարչապետի աշխատակազմից նրան զգուշացրել են, որ Արցախի հետ կապված գնահատականներ ու մեկնաբանություններ այլեւս չհնչեցնի: Թերթն արդեն իր հրապարակումներից մեկում նշել էր, որ իշխանության «սորոսական» թեւի ներկայացուցիչ Արմեն Գրիգորյանի նկատմամբ այդքան էլ բարեհաճ չեն, եւ նա Դավիթ Սանասարյանից հետո երկրորդ ռիսկայիններից է»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: