Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Վարչապետ մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանի՝ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հայտարարությանը:
«Ողջունում ենք Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանի հայտարարությունը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները պետք է ընթանան գործող՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով:
Ինչպես բազմիցս նշել է վարչապետ Փաշինյանը, առարկայական բանակցություններ ունենալու համար անհրաժեշտ է ապահովել դրանցում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների ներգրավվումը:
Մեզ համար նորություն չէ, որ Ադրբեջանը պարբերաբար հանդես է գալիս փաստերը խեղաթյուրող գնահատականներով: Կոչ ենք անում որոշ վերլուծաբաններին չտրվել մանիպուլյացիաների»,- գրել է Վլադիմիր Կարապետյանը:
Յոհաննես Հանը այտարարել էր, որ ԼՂ հակամարտության հարցում ամեն ինչ պետք է թողնել գործող ֆորմատով, և նոր բան չստեղծենք:
«Մենք պետք է աջակցենք, բայց միայն կողմերի խնդրանքով և պահանջով, որովհետև կողմերը գիտեն ինչ անել, ինչպես աշխատել միմյանց հետ, և մենք պետք է ուղղակի պատրաստ լինենք աջակցել, եթե կողմերը մեզ դրա մասին խնդրեն»,- ասել էր նա: