|
Փոխարժեքներ
13 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Մարտի 1-ին վարչապետն ուղերձ հղեց, պետական ապարատը կազմակերպեց, երթ արեց, հետո երթի մասնակիցների թվից դժգոհ էր, ուզում էր մարտի 1-ի երթը ուժի ցուցադրության վերածել, բայց հայ հասարակությունը թույլ չտվեց ուժի ցուցադրություն կազմակերպել սգի օրը. լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նա առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին և վարչապետ Փաշինյանին հորդորեց իջնել Մարտի 1-ի տապանաքարերից և իրենց քաղաքականության համար այլ հարթակներ գտնել։
Անդրադառնալով ապրիլի 23-ը Քաղաքացու օր հռչակելու` արտգործնախարարության առաջարկին` Աշոտյանն ասաց. «Ես էլ առաջարկում եմ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի օրը Արցախի փրկության օր սահմանել։ Այս ամենը ծիծաղելի կլիներ, եթե այսքան ողբերգական չլիներ։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս հասարակական, քաղաքական մտքի սնանկությունը, երբ դիսկուրսներն իջել են «պլինտուսի» մակարդակի»: