Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լոնդոնում փետրվարի 28-ին տեղի է ունեցել բարեգործական ճաշկերույթ, որը կազմակերպվել է Հայաստանյաց Առաքելական եկեղեցու Միացյալ Թագավորության և Իռլանդիայի թեմի առաջնորդարանի Տիկնանց միության կողմից` թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի հովանու ներքո։
ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը տեղեկացնում է` ճաշկերույթի ողջ հասույթը տրամադրվելու է 1988թ երկրաշարժից տուժած Սպիտակ քաղաքում բնակարանաշինության իրականացմանը։
Որպես հատուկ հրավիրյալ` ներկաներին իր խոսքն է ուղղել Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Կիրակոսյանը։ Դեսպանն անդրադարձել է երկրաշարժի և դրան հաջորդած տարիներին բրիտանահայ համայնքի և բրիտանական կառավարության կողմից աղետից տուժած շրջաններին ցուցաբերված մարդասիրական օգնությանն ու անգնահատելի աջակցությանը։ Դեսպան Կիրակոսյանը բարձր է գնահատել և կարևորել հայ համայնքի ակտիվ մասնակցությունը սույն նախաձեռնությանը` հույս հայտնելով, որ այն կլինի շարունակական։ Իր խոսքում դեսպանն անդրադարձ է կատարել Հայաստան–Սփյուռք փոխհարաբերություններին` կարևորելով այսուհետ ևս բրիտանահայ համայնքի դերակատարությունը հայրենիքի զարգացման գործում, ինչպես նաև պատրաստակամություն է հայտնել ցուցաբերել ամենայն գործուն աջակցություն այս ուղղությամբ։
Երեկոյի ընթացքում որպես հիմնական բանախոս ելույթով հանդես է եկել առաջատար վիրաբույժ, Լոնդոնի Կայսերական համալսարանի պրոֆեսոր, Թագուհու գաղտնի խորհրդի անդամ, ՄԹ առողջապահության պետքարտուղարի նախկին խորհրդարանական տեղակալ Լորդ Արա Դարզին։ Ներկաներին ողջույնի խոսք եմ հղել նաև Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, բրիտանահայկական առողջապահական միության նախագահ Սեդա Բողոսյանը։
Երեկոյի ընթացքում հայկական պարային կատարումներով հանդես են եկել «Ախթամար» պարային համույթի մենապարողները, իսկ երաժշտական կատարումներով` Սուրբ Սարգիս եկեղեցու երգչախմբի ղեկավար Հովհաննես Առաքելյանը։