|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Թուրքիայի Ստամբուլ նահանգի Քարթալ շրջանում 21 մարդու կյանք խլած և 14 հոգու վիրավորվելու պատճառ դարձած փլուզված շենքի ճարտարապետը, շինարարության պատասխանատուն և թույլտվություն տված անձը այսօր «անփութության» մեղադրանքով ձերբակալվել են. հայտնում է hurriyet.com.tr կայքը:
7 հարկանի շենքը փլուզվել էր փետրվարի 6-ին: Շենքում գտնվող 35 հոգուց 21-ը մահացել էր, 14 մարդու հաջողվել էր դուրս բերել փլատակների տակից:
Բացահայտվել էր, որ շենքի տանիքում չթույլատրված արհեստանոց է գործել: