|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը, որը 7-րդ գումարման Ազգային ժողովի նոր հանձնաժողովներից մեկն է, այսօր առաջին նիստն էր գումարել: Օրակարգում հանձնաժողովի կազմը հաստատելն ու փոխնախագահ ընտրելն էր: Թեկնածուն «Իմ քայլը» խմբակցությունից Արմեն Փամբուխչյանն էր, որ միաձայն ընտրվեց։ Ի դեպ, նա նախկինում զբաղեցնում էր ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ փոխնախարարի պաշտոնը:
«Պետք է հասկանանք՝ ինչու, լինելով ԵԱՏՄ անդամ, չենք կարողանում լիարժեք օգտվել լայն հնարավորություններից։ Այս ու այլ հարցեր մենք լիարժեքորեն բարձրացնելու ենք կառավարության առաջ», - հայտարարռց հանձնաժողովի ԲՀԿ-ական նախագահ Միքայել Մելքումյանը։