|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը, Բյուրոյի անդամներ Սպարտակ Սեյրանյանը, Արսեն Համբարձումյանը և ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը փետրվարի 5-ին հյուրընկալվել են ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
ՀՅԴ ներկայացուցիչները տեղեկացրել են օրերս տեղի ունեցած ՀՅԴ 33-րդ Ընդհանուր ժողովի, ընդունված հիմնական որոշումների, Արցախի հիմնախնդրի եւ արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ կուսակցության մոտեցումների մասին։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության հետագա զարգացման հարցերին։ Երկուստեք կարևորվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման նպատակով պարբերական հանդիպումների անհրաժեշտությունը։
ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակ
05.02.2019 թ.