Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում է, որտեղ մասնակցել է ԵԱՏՄ նախագահությունը Հայաստանին անցնելուն նվիրված հանդիպմանը: Նա նաև պատասխանել է լրագրողների հարցերին:
Լրագրողներից մեկը հետաքրքրվել է` ե՞րբ կլինեն Ադրբեջանի նախագահի հետ պաշտոնական բանակցություններ, արդյո՞ք Դավոսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ բարձրացրել է այն հարցը, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջը, և ե՞րբ սպասել նրա` որպես վարչապետ, ՌԴ պաշտոնական այցին:
«Գիտեք` այն հայտարարություններում, որոնք ես արել եմ հրապարակայնորեն, իհարկե, այդ բոլոր հարցերին անդրադարձ եղել է, և մեր հանդիպման ժամանակ ես բազմիցս ասել եմ, որ ներկայացնում եմ և կարող եմ ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը և չեմ կարող ներկայացնել Արցախի Հանրապետությունը այն պարզ պատճառով, որ Ղարաբաղի քաղաքացիները չեն մասնակցում ՀՀ–ի ընտրություններին, այսինքն` նրանք ինձ չեն ընտրել որպես վարչապետ: Նրանք ընտրում են իրենց նախագահին, ունեն իրենց կառավարությունը, իրենց խորհրդարանը, և այդ պատճառով ես չեմ կարող բանակցել Լեռնային Ղարաբաղի անունից: Դա բոլորին հասկանալի է»,- ասել է նա:
Ինչ վերաբերում է Ալիևի հետ հանդիպման մանրամասներին, ապա Փաշինյանը նշել է, որ էթիկապես ճիշտ չէ ամեն ինչի մասին պատմել: Իսկ պաշտոնական բանակցությունների մասին ասել է, որ ԱԳՆ ղեկավարները հանդիպում և աշխատում են այդ ուղղությամբ:
ՌԴ այցի մասին Փաշինյանն ասել է` երբ հրավիրեն, այն ժամանակ էլ կայցելի Մոսկվա պաշտոնական այցով: