|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում հանդիպում է ունեցել Ռուսաստանի նախագահին կից ձեռներեցների իրավունքների պաշտպանության գործերով հանձնակատար Բորիս Տիտովի հետ:
Հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների շարունակական զարգացումն ու առևտրատնտեսական կապերի հետագա խորացումը: Այդ առումով, զրուցակիցները քննարկել են երկու երկրների գործարարների միջև կապերի սերտացմանը, Հայաստանում ռուսաստանյան նոր ներդրումների ներգրավմանը վերաբերող հարցեր:
Այնուհետև Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել «Գլոբալ Էներջի Սիմենս» ընկերության ղեկավար Լիզա Դեյվիսի հետ, որի ընթացքում կողմերն անդրադարձել են ընկերության կողմից Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերի ընթացքին և նոր նախագծերի կյանքի կոչման հնարավորություններին:
Նիկոլ Փաշինյանը ռուսաստանյան ՎՏԲ բանկի նախագահ Անդրեյ Կոստինի հետ հանդիպմանը կարևորել է հայաստանյան ֆինանսական շուկայում ՎՏԲ բանկի ներկայությունն ու ակտիվ ներդրումային գործունեությունը տնտեսության տարբեր ճյուղերում: Վարչապետը ներկայացրել է հայաստանյան գործարար միջավայրի և կառավարության՝ տնտեսության զարգացմանն ուղղված առաջնահերթությունները և ընդգծել բանկային համակարգի, այդ թվում՝ ՎՏԲ-Հայաստան բանկի կողմից բիզնես հատվածի ազդակներին համարժեք արձագանքելու անհրաժեշտությունը: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՎՏԲ բանկի գործունեությունը Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում ընդլայնելուն վերաբերող հարցեր:
