Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հունվարի 19-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորությամբ ոստիկանությունում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ, որին ոստիկանության պետի տեղակալներից, կոլեգիայի անդամներից զատ ներկա էին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության ղեկավար կազմի ներկայացուցիչներ, ծառայողներ։
«Ուրախ եմ տեսնելու ձեզ։ Այսօր իմ հրամանով ոստիկանության հետ համագործակցության ամրապնդման, համատեղ միջոցառումների իրականացման գործում ակտիվ մասնակցություն ունենալու, ինչպես նաև ծառայողական պարտականությունները և առաջադրանքները պատշաճ կատարելու համար քրեակատարողական ծառայության մի շարք աշխատակիցներ ներկայացվել են պարգևատրման։ Անչափ կարևոր է այս երկու գերատեսչությունների համագործակցությունը, հատկապես հանցագործությունների նախականխման, կանխման և բացահայտման առումով, համագործակցություն, որ տարեցտարի էլ ավելի է ամրապնդվում և կարծում եմ շարունակական բնույթ կկրի»,- ասաց ոստիկանության պետը։ Այնուհետ սկսվեց պարգևատրման արարողությունը:
«Օրենքի պատվար» և «Համագործակցության ամրապնդման համար» մեդալներով պարգևատրվեցին արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության մի շարք աշխատակիցներ։
Շնորհակալություն հայտնելով պարգևատրումների համար՝ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կողմից ոստիկանությանը հուշանվերներ հանձնեցին նաև հյուրերը։
Ամփոփիչ խոսքում Վալերիյ Օսիպյանը շնորհավորելով ներկաներին` ընդգծեց որ գերատեսչությունների փոխգործակցությունը ի շահ քաղաքացու, ի շահ հայրենիքի է և միայն ակտիվ մասնակցությանբ ու նվիրումով այն կարելի է ամրապնդել ու խորացնել։